Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյի (Sorin Mihai Cimpeanu) հետ:
Թուրքիան ցանկանում է միանալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի և ներդրումային գործընկերության մասին համաձայնագրին՝ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրքիան մասնակցությունը ՆԱՏՕ-ին դիտարկում է տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախարարական գագաթնաժողովում, որ անցկացվում է Անթալիայում։
ԱՄՆ-ի գիտնականները հետազոտել են այն քաղաքները, որոնք հարյուրամյակի վերջին կարող են անհետանալ: Նշվել է 7 քաղաք, որոնք 85 տարի անց այլևս գոյություն չեն ունենա՝ Սան Ֆրանցիսկոն, Դետրոյթը, Վենետիկը, Մեխիկոն, Տիբուկտուն, Նեապոլը, Իվանովոն:
Լայնածավալ աշխատանք է ընթանում սահմանում իրավիճակը բարելավելու, պաշտպանական կառույցները տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 12-ի մամուլի ասուլիսում, որ կայացել է Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ առաջնագծում։
ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի գործընթացին և անհանգստացած է շփման գծում իրավիճակի վատթարացմամբ՝ Azernews-ին տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը։
«Ասբարեզ» պարբերականի կայքի արևմտահայերեն էջը՝ «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությանը հղումով, տեղեկացնում է, որ վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ դեպի Հայաստան տոմս գնելու համար օգնության խնդրանքով։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...